Ամերիկյան հետախուզական օդանավը փնտրում է Նիգերիայում ապրիլին ծայրահեղական «Բոքո Հարամ» կազմակերպության կողմից  առեւանգված , հայտնումէ  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին Նիգերիա զինվորականների խումբ ուղարկելու մտադրության մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աֆրիկյան այդ երկրում ռազմական գործողություններ չի նախատեսում:

Մայիսի 12-ի ծայրահեղական խմբավորումը տեսագրություն էր տարածել, որում երեւում էին ապրիլին առեւանգված մոտ 130 աշակերտուհիները:

Խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն տեսանյութում ասում է, որ երեխաները պատանդ կմնան այնքան, քանի դեռ կազմակերպության ձերբակալված անդամները չեն ազատվել: Ըստ նրա՝ աղջիկներն իսլամ են ընդունել, իսկ տեսագրությամբ հաստատվում է, որ նրանք աղոթում են: