Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակայան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի սնուցման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.29-ին, մարվել` 09.32-ին:

Այրվել են անջատիչներ և մալուխներ: