«Եվրատեսիլ» երգի մրցույթի արդյունքներն ավելի մեծ վստահության են արժանի, քան Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում կազմակերպված հանրավքեի արդյունքները: Մայիսի 12-ին ԵՄ ԱԳՆ ղեկավարների մակարդակով բրյուսելյան հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը:

«Ես կարծում եմ, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվերակությունն ավելի մեծ վստահության է արժանի եւ ավելի մեծ կշիռ ունի, քան կիրակի օրը Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի ունեցած իրադարձությունները», - ՌԻԱ-Նովոստիի մեջբերմամբ, ասել է նախարարը:

Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարություն էր հնչել, որ ԵՄ-ն պետք է հարգանքով վերբերվի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում կայացած հանրաքվեի արդյունքներին եւ ժողովրդի կամքի` Կիեւի եւ երկրի հարավ-արեւելքի ներկայացուցիչների միջեւ երկխոսության ճանապարհով իրացմանը նպաստի: