ՄԱԿ-ը մայիսի 13-ին այսպես կոչված մարդասպան-ռոբոտների կիրառության օրինաչափության քննարկմանը կացնի: Քառօրյա գագաթաժողովի մասնակիցները Ժնեւում կփորձեն հասկանալ, թե որքանով է նրանց գոյությունը արդարացված:

Ինչպես ամերիկացի ակտիվիստ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոդի Վիլյամսն է նշել, անհրաժեշտ է նման տեխնիկայի կիրառությունը այսօր արդեն արգելանքի տակ դնել` ապագա ռազմական հակամարտություններում անվերահսկելի սպանություններից խուսափելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարդասպան-ռոբոտներ են համարվում նաեւ մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում եւ Հարավային Կորեայում կիրառվող ռազմական անօդաչու սարքերը:

Իրավապահները բազմիցս նշել են, որ դրոնների հարձակման արդյունքում հաճախ անմեղ մարդիկ են զոհվում: