Aegean Airlines ավիաընկերության 25-ամյա աշխատակցուհի Պարասկեվի Պապաեդտիմիուն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրն է ընկել դեպի Աթենք թռիչքի պատրաստվող ինքնաթիռից:
Տեխնիկական ծառայության աշխատակիցների կողմից կամրջակի հեռացման ժամանակ ուղեկցորդուհին ինքնաթիռի բաց դռան մոտ է կանգնած եղել: Տուժածին անմիջապես հիվանդանոցի վերակենդանացման բաժին են տեղափոխել: Բժիշկները նրա մոտ գոտկատեղի հատվածում բարդ կորտրվածք եւ արյան զգալի կորուստ են ախտորոշել: Lifenews-ի հաղորդմամբ, ուղեկցորդուհուն արդեն արյան փոխներարկում են կատարել:
Նախատեսվում է տուժածին հայրենիք տեղափոխել, քանի որ նա արտասահմանյան ապահովագրություն ունի:
Օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մանրամասներն առայժմ ճշտվում են: Հնարավոր է` ուղեկցորդուհին անզգուշության հետեւանքով է վայր ընկել, չնայած դեպքը կարող էր նաեւ վերգետնյա ծառայությունների եւ ինքնաթիռի անձնակազմի չհամակարգված աշխատանքի արդյունքը լինել:



























