Ռուսաստանի Տիխվին քաղաքում 4 ամսական աղջնակի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
Ողբերգությունը մայիսի 12-ին է տեղի ունեցել: 34-ամյա մի կին 7-րդ հարկի պաշտգամբից դստեր հետ միասին ցած է նետվել: Ստացված վնասվածքներից երեխան տեղում մահացել է: Մորը բազմաթիվ մարմնական վնասվածքներով վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, ՆԳՆ քննչական խմբի մամուլի ծառայությանը վկայակոչելով, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նախնական տվյալներով, պետերբուրգցի կինը մոտ մեկ շաբաթ առաջ է Տիխվինում հայտնվել: Ողբերգության օրը նա մերձավորներին հայտնել է, որ ձայներ է լսում, որոնք պահանջում են ցած նետվել պատշգամբից:
«Մեղավորի` անօգնական վիճակում լինելու արդյունքում անչափահասի սպանություն» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:



























