Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ փոխվստահության միջոցառումների ճանապարհներ գտնելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա մասնավորապես, իր խոսքում նշեց. «Ես Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ վերհիշեցի Ֆրանսիայի պատրաստակամությունը որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ, ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ խնդիրն իր լուծումը գտնի: Երեկ հրադադարի 20-ամյակն էր, բայց հրադադարը բավարար չէ, պետք է իրական լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր զոհերի է բերել, որը պետք է լուծում գտնի: Ես հիշեցրի նախագահՍերժ Սարգսյանին, թե որքան է Ֆրանսիան պատրաստ մասնակցել այս խնդրին լուծում գտնելու գործին:
Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ փոխվստահության միջոցառումների ճանապարհներ գտնելու համար»,-հայտարարեց Օլանդը:




























