Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում նոր կառուցվող զորամասը քանդվել է տեղի քուրդ բնակչության կողմից։
Ինչպես տեղեկացնում է քրդական ANF-ը, Սիլվանի շրջանում նոր կառուցվող ջրամբարի անվտանգության պահպանման պատրվակով կառուցվող փոքրիկ զորամասի կառուցումը բողոքի ալիք է բարձրացրել քուրդ բնակչության շրջանում։
Տեղի քուրդ բնակիչները մի քանի օր տեւած բողոքի ակցաներից հետո սկսել են քանդել նոր կառուցվող զորամասը եւ տեղադրել քրդերեն գրությունններ. «Կեցցե առաջնորդ Օջալանը» եւ կախել PKK-ն խորհրդանշող պաստառներ։
Բողոքի դուրս եկած քրդերը պնդել են, թե կառուցվող զորամասի նպատակը ոչ թե ջրամբարի անվտանգությունն ապահովելն է, այլ իրենց վրա ճնշում գործադրելն է, ինչն իրենք թույլ չեն տա։




























