Հայաստանի Հանրապետության  Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ` ի դեմս ՀՀԿ-ի, հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին կառավարության ներկայացրած օրինագծին: Քվեարկությանը կողմ է արտահայտվել 68 պատգամավոր, դեմ` 12, եւ եւս 36-ը` ձեռնպահ, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

Նախքան քվեարկության մեկնարկը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կառավարության կողմից ներկայացված օրինագիծն ընդամենը կես քայլ է առաջ, քանի որ հիմնական խնդիրն այդպես էլ չի լուծում, իսկ մի շարք այլ հարցեր շարունակում են բաց մնալ: Նրա խոսքով, ԲՀԿ-ն չի կարող ոչ կողմ, եւ ոչ էլ դեմ քվեարկել առաջարկությանը, հետեւապես խմբակցության անդամները մտադիր են ձեռնպահ դիրքորոշում դրսեւորել: