Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, մի քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ծառայողները 62-ամյա Լյովա Խ.-ի տանը կատարած խուզարկության ժամանակ, հյուրասենյակում դրված թախտի հետեւի հատվածից հայտնաբերել են «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, մի քրեական գործի շրջանակներում, 36-ամյա Արկադիկ Խ.-ի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի չկրակված պարկուճ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ եւ ՊՆ կարիքների համար արտադրված պահածոյացված 25 շիլա:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























