Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիգ գործողությունների արդյունքում, 29-ամյա Սերգո Մ.-ն եւ նախկինում դատված 26-ամյա Գոռ Հ.-ն խոստովանել են, որ Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանը բացելով` գողացել են ջեռուցման կաթսա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերգո Մ.-ն եւ Գոռ Հ.-ն ձերբակալված են:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























