Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1966 թ. ծնված Սաշիկ Մ.-ի բնակարանում եւ կից օժանդակ շինություններում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդյունքում` խորդանոցից հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ՏՕԶ» տիպի հրացանի փող, հրացանի փայտյա խզակոթ եւ 9 մմ տրամաչափի 169 փամփուշտ:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: