Երեւանի Մ. Հերացու փողոցի թունելի սկզբնամասում, մայիսի 12-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց C-180»-ի վարորդը եւ ուղեւորը, «Գրանդ Չերոկի»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: