Երեւանի Նար-Դոսի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում, մայիսի 12-ին, ժամը 15.30-ին, իրար են բախվել «ԶԻԼ», «ԲՄՎ», «Մազդա», «ՎԱԶ-2106», «Օպել», «Ֆոլքսվագեն», «Տոյոտա», «ՎԱԶ-21134» եւ երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԶԻԼ»-ի վարորդը նույն օրը, ժամը 17.50-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: