Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 46 շենքի բակում, մայիսի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 66-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  նա մարմնական վնասվածքներով մայիսի 12-ին, ժամը 10.15-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: