Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ, մայիսի 12-ին, ժամը 00.30-ին, իրար են բախվել «ԲՄՎ-X 5», «Դեու-Նեքսիա GL» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԲՄՎ-X 5»-ի վարորդը, թողնելով ճանապահրատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դեու-Նեքսիա GL»-ի վարորդ, 37-ամյա Գրիգոր Աբելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն:




























