Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 143/1 հասցեի դիմաց, մայիսի 12-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























