Լիբիայում Հորդանանի դեսպան Ֆավազ ալ-Իտանը, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսին ծայրահեղականների կողմից պատանդ էր վերցվել, այլեւս ազատության մեջ է: Այս մասին Լիբիայի ԱԳ նախարարությանը վկայակոչելով հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը»:
Վերջինիս տվյալներով, դեսպանն արդեն Հորդանան է մեկնել: Նրա ազատության մեջ հայտնվելու մանրամասները դեռեւս չեն հաղորդվում:
Ֆավազ ալ-Իտանը ապրիլին Տրիպոլիի կենտրոնում էր առեւանգվել: Գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ զոհեր չէին եղել, վիրավորվել էր միայն դեսպանը վարորդը: Լիբիայի իշխանությունները խոստացել էին տաք հետքերով մի քանի ժամվա ընթացքում հորդանանցի դիվանագետի ազատմանը հասնել, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չէին պսակվել:
Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ առեւանգիչները ալ-Իտանիի ազատության դիմաց պահանջում են Հորդանանում երկարաժամկետ բանտարկության ենթարկված լիբիացի ծայրահեղականներին ազատ արձակել:




























