Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մայիսի 13-ին այցով ժամանել է Կիեւ:
Ուկրաինայի մայրաքաղաքում, ի թիվս այլոց, կկայանա նաեւ Շտայնմայերի եւ անցումային կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկի հանդիպումը: Հետո գերմանացի նախարարը կմեկնի Օդեսա:
Գերմանիայի արտգործնախարարը իր այցն անվանում է «տարբեր ճամբարների միջեւ կմուրջ ձգելու փորձ»: Գերմանիայի եւ մի քանի այլ պետությունների ճնշումների շնորհիվ Ուկրաինայում արդեն նշանակված է առաջին կլոր սեղանը՝ հակամարտող կողմերի մասնակցությամբ:
Սա արտգործնախարարի պաշտոնում Շտայնմայերի երրորդ այցն է Ուկրաինա, հայտնում է Deutsche Welle-ի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով dpa-ն:




























