Երկրի արեւելքում ուկրաինական իշխանությունների կողմից նախաձեռնված հակաահաբեկչական գործողությունները շարունակություն կգտնեն: Այս մասին խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուչինովը, հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:

Նրա խոսքով, մայիսի 9-ի նախօրեին երկրի տարբեր շրջաններում սադրիչ գործողություններ էին պատրաստվում, սակայն տոնական եւ հանգստյան օրերը բոլոր մարզերում, բացառությամբ Դոնեցկի եւ Լուգանսկի, հանգիստ են անցել:

«Տոնական օրերին Ուկրաինայում տիրող իրադրությունն էլ ավելի ապակայունացնելու Ռուսաստանի Դաշնության փորձերը լիովին տապալվեցին»,- հայտարարել է խորհրդարանի ղեկավարը:

Տուրչինովը նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները փորձել են իրենց հանցավոր գործողությունները քողարկելու համար «հանրաքվե» անվամբ ֆարսը իրականացնել, որի հետեւանքը, սակայն, նույն` քրեական պատասխանատվությունն է լինելու: