Ռուսաստանի տնտեսության հետընթացը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա միայն այն պարագայում, եթե դրա տեմպերը խիստ բարձր լինեն, լրագրողներին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով, անձամբ ինքն այդպիսի շոկ չի ակնկալում: «Ամեն դեպքում, Ռուսաստանը մեծ տնտեսական ներուժ ունեցող երկիր է, այնպես որ լավատեսորեն եմ տրամադրված», - հայտարարել է Ճշմարիտյանը:
Նշենք, որ համաձայն Moody's-ի վերջին կանխատեսումների, Ռուսաստանի տնտեսությունը 2014թ. կարող է 0,5-1,5 տոկոս հետընթաց գրանցել: Մեկ այլ վարկանիշային գործակալություն` S&P-ն, տնտեսության 1,2 տոկոսի չափով աճ է կանխատեսում: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները նույնպես աճ են ենթադրում` 0,2 տոկոսի չափով:
ԱՄՀ-ի Հայաստանի վերաբերյալ վերջին կանխատեսումը 2014թ.-ի համար 4,3 տոկոս աճ է ենթադրում:



























