Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդն ավարտելով երկօրյա պետական այցը՝ մեկնել է Երեւանից:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը: