Մոսկվայի Նարո-Ֆոմինսկի դատարանը յոթ աղջիկների մեղավոր է ճանաչել հաշմանդամ աղջկան դաժան ծեծի ենթարկելու գործով՝ նրանց պայմանական եւ իրական ժամկետների դատապարտելով:

«Աղջիկները, որոնցից չորսն անչափահաս են, մեղավոր են ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թալանի  եւ անչափահասներին հանցագործությունում ներգրավելու համար», - հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՔԿ-ի ներկայացուցիչ Օլգա Վրադիին:

Ըստ քննության՝ տուժողը պարբերաբար շփվել է մեղադրյալների հետ եւ հաճախ ստորացումների ենթարկվել:

«2013թ. սեպտեմբերի 10-ին նրան բռնել էին խանութ գնալիս եւ ծեծել, հետո տարել էին անտառ եւ շարունակել ծեծը, աղջիկներից մեկը խլել էր տուժողի հեռախոսը եւ գրավատուն հանձնել», - ասել է Վրադին: Տուժողին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, նրա փայծաղը հեռացվել էր: