Ռուսաստանի ԱԳՆ-ում համարում են, որ Արգենտինայի հնարավոր անդամակցումը ԲՌԻԿՍ-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) մանրամասն մշակման կարիք ունի:

«Մենք կառուցողական ենք մոտենում նման հարցում ցանկացած դիմումի, որ երկրից էլ այն լինի»,-ասել է Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ցանկացած հարց, որը վերաբերում է ԲՌԻԿՍ-ի հետագա ընդլայնմանը, պահանջում է հիմնարար, մանրամասն մշակում»,-հավելել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուենոս Այրեսում Հնդկաստան դեսպան Ամարենդա Կհատուան հայտարարել էր, որ Արգենտինան ցանկություն է հայտնել միանալ ԲՌԻԿՍ-ին եւ կազմակերպության 5 երկրներից 3-ը (Հնդկաստան, ՀԱՀ եւ Բրազիլիա) կողմ են այդ առաջարկին: