NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Բաքվում թերթի հատուկ թղթակից Իվ-Միշել Ռիոլը:

«Ուկրաինայի կոնֆլիկտի ստվերը կախված է Ֆրանսուա Օլանդի Կովկասի երեք նախկին խորհրդային հանրապետություններ առաջին այցի վրա: Թեեւ Ելիսեյան պալատը ցանկանում է ընգդծել, որ դրանք «պայքարի այցեր» չեն, կասկած չկա, որ Մոսկվան ուշադիր ուսումնասիրելու է ազդանշանները, որոնք ուղարկում է Ֆրանսիայի նախագահը, այն ժամանակ, երբ Կրեմլը խստացնում է հսկողությունը Խորհրդային Միության նախկին պետություններում:

Բաքվում Օլանդը դատապարտեց «լավ կեղծված» խորհրդատվությունները, «որոնք տեղի չեն ունեցել» Ուկրաինայում՝ վկայակոչելով Դոնեցկի եւ Լուգանսկի հանրաքվեները: «Չեմ ցանկանում դա հանրաքվե անցկացնել»,- պնդել է Օլանդը՝ նշելով, որ « չկային քվեատուփեր, ընտրատեղամասեր, ընտրացուցակներ»:  «Արժեք ունեն միայն մայիսի 25-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները»,- հավելել է ֆրանսիական պետության ղեկավարը:

Դիվանագետներից մեի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը «տեխնիկապես պատերազմական իրավիճակում են»: Լեռնային Ղարաբաղը «սառեցված հակամարտությունների» խորհրդանիշ է դարձել: Եթե անգամ ԵԱՀԿ առաքելությունը գործում է այդ տարածքում, ստատուս քվեն ամբողական է, այս «սեւ անցքը» խափանում է տարածաշրջանային համագործակությունը:

Հայաստաը, որն էներգետիկ եւ անվտանգությանը վերաբերող հարցերում լիովին կախված է Ռուսաստանից Ադրբեջանի առաջ, որի ռազմական բյուջեն գերազանցում է Երեւանի ընդհանուր բյուջեն, չդիմացան Մոսկվայի ճնշմանը: Հայաստանի կտրուկ շրջադարձը պարգեւատրվեց ռուսական գազի գնի կրկնակի նվազմամբ: Մինչեւ Ուկրաինան՝ Հայաստանն արդեն «սահմանափակ ինքնիշխանությամբ» էր, որը Ռուսաստանը պարտադրում է իր հարեւաններին»: