Մեր երկիրն, ի դեմս «ԵրԱԶ» գործարանի, վաղուց զուրկ է սեփական մեքենաշինությունից: Սակայն մենք մեքենաներ «արտահանում ենք»: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 69 մեքենա՝ գրեթե 1,3 մլն դոլար մաքսային արժեքով: Պարզ է, որ արտահանվել են ժամանակին ներկրված մեքենաները:

Մեքենաները թանկարժեք են, միջին մաքսային արժեքը կազմում է 18,4 հազար դոլար: Արտահանել են հիմնականում Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Մոլդավիա եւ Բուլղարիա: Առաջին տեղում է Վրաստանը(37 մեքենա), ապա Ռուսաստանը(29 մեքենա): անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ երկրների թվում էր ԱՄՆ-ը, որ մեկ մեքենա էր արտահանվել:

Հայտնի է նաեւ, որ բնական գազ ներկրում ենք Ռուսաստանից, իսկ Իրանից՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց: Սակայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «արտահանել ենք» մոտ 15,5 մլն խորանարդ մետր էներգակիր, ընդ որում «անհայտ երկիր»:

Հաշվետու ժամանակահտվածում բնական գազն ու մեքենան դասվել են ամենից շատ արտահանվող 37 ապրանքների շարքը՝ համապատասխանաբր 19-րդ եւ 28-րդ տեղերում:

«Իրական» արտահանումից բացի առկա է օտարերկրյա հումքի վերամշակում՝ պատրստի արտադրանքի հետագա արտահանմամբ: Ըստ էության խոսքը ծառայությունների մասին է: Մեզ մոը այս ոլորտում տարածված է ներկրվող ադամանդների վերամշակումը, ինչպես նաեւ պատվիրատուի նյութերի վրա հիմնված արտադրանքը: Վերամշակվող ադամանդը «37 խոշորագույն» արտահանվող ապրանքների շարքում հաշվետու ժամանակահատվածում 2-րդ հորիզոնականում է: