Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, մայիսի 12-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 50-ամյա Արկադիկ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/92 հասցեում գործող շինանյութի վաճառքի կետից գողացել է էլեկտրական սղոց եւ շաղափ` պատճառելով 110.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: