Ոստիկանության Ապարանի բաժնում, մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, 23-ամյա Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Քուչակ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկել եւ աչքի մասում վնասվածքներ են պատճառել 23-ամյա Աբետնակ Բ.-ն, 44-ամյա Գարուշ Ա.-ն եւ 17-ամյա Ավետիք Գ.-ն:
Տեղի ունեցածի վերաբերյալ վերջիններս ոստիկանությունում բացատրություններ են տվել:
Միհրան Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:




























