Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, մայիսի 12-ին, ժամը 12.30-ին, Երեւանի Ազատության պողոտայի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 53-ամյա Արամայիս Թ.-ին եւ 45-ամյա Արթուր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, Արամայիս Թ.-ն թիվ 46 երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 24.300 դրամ եւ դեղատների ցանցի զեղչի պլաստիկ քարտ:

Կատարվում է հետաքննություն: