Վաշինգթոնում «Մաքդոնալդս» ռեստորաններից ցանցի մասնաճյուղի աշխատակիցները գործադուլ են կազմակերպել՝  ի  նշան բողոքի ընդդեմ աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների. չաշխատող օդորակիչի պատճառով մարդիկ աշխատում են անտանելի շոգի պայմաններում:

Ինչպես հաղորդում են, վարձակալողն անտեսում է անսարք տեխնիկան, մասնավորապես օդորակիչը, եւ աշխատակիցների խնդրանքները օդափոխման մոնտաժի վերաբերյալ:

Սա հանգեցրել է նրան, որ սրճարանի աշխատակցուհիներից մեկը չի դիմացել բարձր ջերմաստիճանին ու կորցրել է գիտակցությունն անմիջապես աշխատանքի ընթացքում: Գործընկերները փորձել են նրան ուշքի բերել, սակայն անհաջող:

Կնոջն անգիտակից վիճակումհասցրել են հիվանդանոց, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «Huffington Post»-ին:

Միջադեպը լցրել է նրա գործընկերների համբերության բաժակը, որոնք դադարեցրել են աշխատանքը՝ ղեկավարության կողմից օդորակիչի վերանորոգմանը հասնելու համար:

Գործադուլից քիչ անց վարձակալողը ժամանակավոր աշխատակիցներ է գտել, սրճարանի գործունեությունը վերականգնվել է: Այժմ հաստատության աշխատակիցներին մտահոգում է աշխատանքից հեռացումը. նրանք հույս ունեն, որ իրենց ղեկավարը վրեժ չի լուծի բողոքի ակցիայի համար: