Ռումինացի գողը գտել է յուրահատուկ միջոց Իտալիայից դուրս բերել առեւանգված BMW X6-ը: Նա մասնատել է X6-ը եւ տեղափոխել է այն իր երկիր հին Volkswagen LT միկրոավտոբուսով: Որքան էլ զարմանալի է, նրա ծրագիրը գրեթե հաջողվել է, հաղորդում է «Dailymail»-ը:

Գողին հաջողվել է անցնել Իտալիան, Ավստրիան եւ Սլովենիան, նախքան նրա ճանապարհորդությունը չեն ընդհատել հունգարական Նեդլաք քաղաքի սահմանապահները: Նրանք կասկածել են, որ տղամարդու բեռն օրինական չէ, եւ արագ ստուգումը պարզել է, որ գերմանական առաջին դասի այս սպիտակ ամենագնացն առեւանգվել է Իտալիայում: Գողին ձերբակալել են մինչեւ դատական լսումը, որտեղ նրան կմեղադրեն մեքենայի առեւանգման մեջ(հնարավոր է՝ մի քանի մեքենայի):