Փրկարար ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 18.16-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Թումանյան փողոցի մոտակայքում` «Կարապի լճի» տարածքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























