Փրկարար ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ինչից ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Քաջարան-Կապան հատվածի 7-րդ կմ-ում հարակից ժայռից պոկվել է մի քանի քարա¬բեկորներ (30-ից 40 կգ), որոնցից մեկը հարվածել է ավտոճանապարհով անցնող «Միտսուբիշի Գրան¬դիս» մակնիշի 34UQ891 պ/հ ավտոմեքենային. տուժածներ չկան:
Ժամը 21.15-ին «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճա¬նա¬պար¬հը մաքրվել է:




























