Փրկարար ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34AO003 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 34DP645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր՝ 1977թ. ծնված Հ. Բ. ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Բ.-ին, ով տեղափոխվել է ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:




























