Ուկրաինական ճգնաժամը եւ Եվրոպայում անվտանգության վիճակը Ֆինլանդիայի եւ Էստոնիայի նախագահների այցի հիմնական թեմաներն են դարձել:   Նախագահներ Սաուլի Նիինիստեն եւ Թոմաս Հենդրիք Իլվեսը վստահ են, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սառեցումը երկար կշարունակվի, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ֆիննական Yle հեռուստաընկերությունը:

Ըստ Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիք Իլվեսի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ամենաակտիվ կողմնակիցներն այն երկրներն են, որոնք սերտ տնտեսական հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ, ինչպես Ֆինլանդիան եւ Էստոնիան: Ըստ Նիինիստեի՝ Ուկրաինայի ճգնաժամը դարձավ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ վստահության կորստի պատճառ:

Քննարկելով Ուկրաինայի իրադրությունը՝ երկու նախագահները մեծ հույսեր են կապել նախագահական ընտրությունների հետ: Խոսել են նաեւ այն մասին, որ Ֆինլանդիայի նախագահը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Էստոնիայի նախագահը վստահություն է հայտնել ՆԱՏՕ-ին: