Խաղաղարար առաքելությամբ Վրաստանից Կենտրոնական Աֆրիկյա 150 զինվորականներ կմեկնեն: Վրաստանի ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ նրանք մարզաբազայում հատուկ պատրաստություն են անցել:
Վրաստանի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեի խոսքով, զինվորները լիովին պատրաստ են առաքելությանը, հաղորդում է Georgia online-ը:
«Զինվորները պատրաստ են, նրանք վերջերս Կենտրոնական Աֆրիկայից վերադարձած ֆրանսիացի հրահանգիչների ղեկավարությամբ ուսումնամարզանքներ են անցել, բոլոր գործողությունները նախագծված են»,- հայտարարել է Վախթանգ Կապանաձեն:




























