Ուկրաինան մտադիր է առաջիկայում 1 մլրդ դոլարի հնգամյա եվրոբոնդեր թողարկել, ասված է «Ուրյադովի կուրյեր» թերթում տպագրված կառավարության որոշման մեջ:
Ըստ փաստաթղթի՝ թղթերը թողարկվում են ԱՄՆ-ի երաշխավորությամբ՝ ի դեմս ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, եւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ երաշխիքների վերաբերյալ համաձայնագրին համապատասխան:
Որոշման մեջ պարտատոմսերի թողարկման ժամկետը չի նշվում, սակայն նշվում է, որ մարման ժամկետը 2019 թ. մայիսի 16-ն է, ընդ որում՝ պարտատոմսերի տոկոսային եկամուտը ամեն տարի վճարվելու է նոյեմբերի 16-ին եւ մայիսի 16-ին՝ սկսած 2014 թ. նոյեմբերի 16-ից:
«Պարտատոմսերում հաշվվում է տարեկան 2,9% եկամուտ», - ասվում է որոշման մեջ:



























