Վրաստանում Զարգացման ֆրանսիական գործակալություն կհիմնվի: Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել այսօր՝ Թբիլիսիում կայացած վրաց-ֆրանսիական տնտեսական համաժողովում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին  եւ Ֆրանսիայի արտաքին առեւտրի, զբոսաշրջության եւ սփյուռքի հարցերով գլխավոր քարտուղար Ֆլեր Պելերինը:

Մասնավորապես, համաձայնությամբ նախատեսվում է Թբիլիսիում բացել ներկայացուցչության գրասենյակ, որի գործունեությունը բացի Վրաստանից կծավալվի նաեւ տարածաշրջանի հարեւան երկրներում: Գործակալության նպատակն է աջակցել երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը, փոխանցում է  «Գռուզիա Online-ը»: