Հունգարիայի ներքին գործերի նախկին նախարար Բելա Բիսկուն 1956թ. տեղի ունեցած հակակոմունիստական ապստամբությունը ճնշելու համար 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել:
92-ամյա Բիսկուին անվտանգության ուժերին մարդկանց ուղղությամբ կրար բացելու հրահանգ տալու մեջ են մեղավոր ճանաչել: Նրա գործողության արդյունքում 49 մարդ է զոհվել:
Նշվում է, որ Բիսկուն հունգարացի առաջին քաղաքական գործիչն է, որի նկատմամբ 1956թ. ապստամբությունը ճնշելու համար մեղադրանք է ներկայացվել:




























