ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր Ազգային Ժողովի միջանցքում բարձրաձայնում էր իր վրդովմունքը իր մականվան պատճառով:

Պատգամավորը, դիմելով լրագրողներին, հայտարարեց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ լրատվամիջցոներն իր անվան կողքին շեշտում  են «Թոխմախի Մհեր» մականունը. «Գրում եք անուն ազգանունս ու փակագծերի մեջ՝ Թոխմախի Մհեր: Ես ձեր հոր տարքին եմ, Թոխմախի Մհերը ո՞րն ա, ո՞նց կարելի է»։

Լրագրողների դիտարկմանը՝, որ հանրությունն իրեն այդպես է ճանաչում, Մհեր Սեդրակյանը հակադարձեց, որ իր անունով էլ է նա ճանաչված։ Հարցին՝ վիրավորվո՞ւմ է իր մանկանունից, չէ՞ որ մի առիթով ասել է, որ մականուն ունենալու մեջ վատ բան չկա, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Վատ բան չկա, բայց Թոխմախի Մհեր խի՞ եք գրում, եթե պատգամավոր Մհեր Սեդրակյան ա, ինչի՞ էտի պիտի անպայման գրեք, չեք ամաչո՞ւմ: Ամոթ ա, չի կարելի, եթե Սեդրակյան Մհեր պատգամավորը կա, էդ Մհերից մի հատ ա չէ՞, մականունը դնում են տարբերելու համար: Դուք յանի թե ձեր արեւին ինձ պիտակավորում եք, հա՞»։

Այդ միջադեպից հետո ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), ով նույնպես դժգոհություն հայտնեց  իր մականվան կապակցությամբ. «Իմ օբյեկտի անունը կպցրել եք ինձ որպես մականուն»: