Մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1986 թ. ծնված Օֆելյա Բ.-ն եւ hայտնել, որ ապրիլի 23-ին Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 25 շենքի բակում 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով` իրենից հափշտակել է 70.000 դրամ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.00-ին, Երեւանի Մամիկոնյանց եւ Շահսուվարյան փողոցների խաչմերուկից Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:




























