Մայիսի 13-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























