Մայիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության եւ Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի մոտից, զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով, Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1967 թ. ծնված Վարդան Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























