Հյուսիսատլանտյան դաշինքի ավիացիայի կողմից աղքատացված ուրանով համալրված զինամթերքի կիրառմամբ գնդակոծություններից հետո, նախկին Հարավսլավիայի շուրջ 14 քաղաքներում եւ այլ բնակավայրերում, ներառյալ Կոսովոյի եւ Վոեւոդինայի տարածքները, Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները հետազոտություններ են անցկացրել:

15 տարի առաջ դաշինքի ավիացիան Հարավսլավիայի միութենական հանրապետության տարածքի ռմբակոծումը սկսեց: Ռազմական գործողությունը առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության էր նախաձեռնվել` հիմք ընդունելով արեւմտյան երկրների պնդումները, թե Հարավսլավիայի իշխանությունները էթնիկ զտումներ են իրականացրել Կոսովոյում եւ հումանիտար աղետ հրահրել:

Ռազմական թիրախների ուղղությամբ գրոհների ժամանակ դաշինքը աղքատացված ուրանով համալրված զինամթերք է կիրառել: Լայն տարածում են գտել նաեւ կասետային եւ ֆուգասային ավիացիոն ռումբերը, որոնցից շատերը չեն պայթել եւ մինչ հիմա երկրի մակերեւույթին են մնում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:

Ագրեսիային հիմնականում քաղաքացիական անձինք են զոհ գնացել: 78 օր տեւողությամբ օդային հարվածների ընթացքում, տարբեր տվյալներով, 2.5-3,5 հազար մարդ է մահացել, որոնցից 1031-ը` զինվորականներ եւ ոստիկանության աշխատակիցներ: Եւս ավելի քան 5 հազարը վիրավորվել են: