Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 13-ին, ժամը 10.50-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Վահե Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի 3-րդ մասի /կեղծ ձեռնարկատիրությունը/ մեղադրանքով:




























