Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 13-ին, ժամը 15.00-ին, 1958 թ. ծնված Վալերիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 75 եւ 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ եւ ինքնաձիգի պահունակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: