Մայիսի 13-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: