Մայիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարերին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: