Մայիսի 13-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Կարինե Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության եւ վաշխառության մեղադրանքներով:




























