Ստամբուլի հայկական դպրոցների աշակերտների կողմից ստեղծված նկարազարդ հսկա արհեստական հավկիթները ցուցադրվում են Ստամբուլի ամենախոշոր առեւտրի կենտրոններից մեկում՝ Akmerkez-ում։
Ինչպես տեղեկացնում է Hyetert-ը, մայիսի 12-ից 20-ը Ստամբուլի Բեշիքթաշի քաղաքապետարանի հովանավորությամբ Ստամբուլի հայկական 16 դպրոցների աշակերտների նկարազարդած հսկա հավկիթները ցուցադրությունը նպատակ ունի ավելացնել երեխաների հետաքրքրությունն արվեստի հանդեպ, զարգացնել նրանց նկարչական ունակությունները եւ ուժեղացնել Ստամբուլի հայկական դպրոցների միջեւ կապերը։
Հայ աշակերտների ստեղծած աշխատանքների ցուցահանդեսի բացումն իրականացրել է Բեշիքթաշի քաղաքապետ Մուրադ Հազինեդարը։
Ավելի վաղ, հիշյալ նկարազարդ արհեստական հավկիթները ցուցադրվել են Ստամբուլի Քումքափը թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից սրահում։































